Հայաստանը պատրաստ է քննարկել կաթի փոշու ներկրման սահմանափակումները։ Այս մասին, մայիսի 24-ին ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ հումքի գնման հետ կապված դժվարությունները կարող էին առաջանալ Ռուսաստան հայկական կաթնամթերքի արտահանման ժամանակավոր արգելքի պատճառով։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը եւ «Ռոսսելխոզնադզորը» համատեղ ինտենսիվ աշխատանք են տանում՝ ուղղված որակի բոլոր պահանջներին համապատասխանող ձեռնարկությունների համար արգելքի վերացմանը»,-նշեց նախարարը։ 

Քերոբյանի հավաստմամբ՝ իրենք պատրաստ են քննարկումների։

«Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կկարողանանք դիտարկել փոշու ներկրման ժամանակավոր քվոտաները»,-նշեց Քերոբյանը։