Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում որոշեց 396 մլն 600 հազար դրամ հատկացնել մի շարք մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:

«Այս նախագծով մենք իրականացնելու ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար միջոցների հատկացումը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ արդյունքում 42 հաստատություն Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում կունենան ամբողջովին նոր, պայմաններին բավարարող և արդիական գույքով հագեցված կրթահամալիրներ և դպրոցներ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսումնական հաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են՝ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը։

Նշված նախապայմաններից ելնելով ՀՀ Արագածոտնի մարզում ընտրվել է թվով 7 բնակավայր, Արմավիրի մարզում՝ թվով 4 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 9։ Այդ բնակավայրերն են.

Արագածոտն.

Գ. Ագարակավան

գ. ՌյաԹազա

գ. Նոր-Ամանոս

գ. Ճարճակիս

գ. Զարինջա

գ. Վարդենուտ

գ. Կարին

Արմավիր.

Գ. Երասխահուն

գ. Վարդանաշեն

գ. Երվանդաշատ

գ. ՆորԱրտագերս

Գեղարքունիք.

Գ. Թթուջուր

գ. Մարտունի

գ. Դպրաբակ

գ. Շատվան

գ. Կախակն

գ. Արեգուն

գ. ՓոքրՄասրիկ

գ. Մաքենիս

գ. Մադինա:

Կրթահամալիրների ստեղծման ծրագրի շրջանակներում մարզեր կատարած այցերի և իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որտեղի դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր (Արագածոտնի մարզում՝ 8 բնակավայր, Արմավիրի մարզում՝ 8 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 6 բնակավայր): Այդ դպրոցներն են.

Արագածոտն.

- Ապարանի Վ.Եղիազարյան անվ. թիվ 1 հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց)

- Թալինի թիվ 2 հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց)

- Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոց

- Աշտարակի Վ.Պետրոսյան անվ. հիմնական դպրոց

- Ալագյազի միջնակարգ դպրոց

- Օշականի Մ.Մաշտոցի անվ. Միջնակարգ դպրոց

- Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց

- Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. Միջնակարգ դպրոց

Արմավիր.

- Ջրառատի Թ.Խաչատրյանի անվ. Միջնակարգ դպրոց

- Արաքսի Զ.Ավետիսյանի անվ. միջնակարգ դպրոց

- Գեղակերտի միջնակարգ դպրոց

- Վաղարշապատի Վ.Ռշտունու անվ. թիվ 11 հիմնական դպրոց

- Վաղարշապատի Ե.Օտյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոց

- Վանանդի միջնակարգ դպրոց

- Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց

- Ամբերդի Հ. Նավասարդյանի անվ. Միջնակարգ դպրոց

Գեղարքունիք.

- Գավառի թիվ 5 հիմնական դպրոց

- Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվ. Միջնակարգ դպրոց

- Սևանի Վ.Կարապետյանի անվ. թիվ 3 հիմնական դպրոց

- Լիճքի հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց)

- Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց

- Գավառի Գեորգի Մնացականյանի թիվ 7 միջնակարգ դպրոց