Սան Պաուլուում ընթացող շախմատի Մեծ սաղավարտ շարքի եզրափակիչ մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը սեւերով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին եւ 5 միավորով հավասարվեց Արոնյանին: Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան խաղացին ոչ ոքի:
Տեղադրություն



























