Արմավիրի մարզի Նորավան գյուղի մեղավապահների մեղուների կեսը վերջին շաբաթների ընթացքում մեկը մյուսի հետեւից սատկում են։

NEWS.am-ի հետ զրույցում մեղվապահ Մերուժ Սաղոյանը վստահություն հայտնեց, որ մեղուների անկման պատճառը թունավորումն է։

«Այգիների համար բուժանյութեր են ներմուծվում, որոնք միաժամանակ վտանգավոր են մեղուների համար։ Մի քանի տարի այդ դեղամիջոցների մուտքն արգելվում էր Հայաստան, սակայն հիմա նորից ներմուծվում է։ Հատկապես երբ խոնավ է լինում, հետո արև է գալիս, մարդիկ սկսում են իրենց այգիները սրսկել, որ չփչանա, այդ ժամանակ էլ անկման դեպքերը շատանում են: Ամեն օր մեղուների որոշակի քանակություն անկում է»,- նշեց Մերուժ Սաղոյանը։

Նա ասաց, որ խնդրի լուծման համար մի քանի պետական մարմնի են դիմել, արձագանքների են սպասում։

«Որպես այդպիսին մեղուների համար թունավորման դեմ դեղամիջոցներ չկան, բայց պրոֆիլակտիկ դեղորայքը որոշ չափով կարողանում է օգնել, եթե դա էլ չլիներ, մեր վնասները կրկնակի կլինեին»,- ասաց նա։

processed-0181b517-abd7-453a-81d3-89c38a3cd09f_a4MH9GEV.jpeg (54 KB)

processed-4532f782-581b-47c0-ab92-963096217c96_5PHMyoX5.jpeg (48 KB)

processed-b95bc2f5-9160-4a0b-83c1-c786485c2cc1_fGmNVNIK.jpeg (48 KB)

processed-d2a42edb-962a-4a97-97bc-a21eaa3fd63d_FXuCmR8s.jpeg (48 KB)