Հայ գործարարների ասոցիացիան անցկացրել է իր ներդրումային նախագծերի առաջին փակ հանդիպումը։ Միջոցառմանը ներկա էին վերջին 2 տարիների ընթացքում Buissup ծրագրի շրջանակներում ներդրում ստացած 14 ընկերությունները։

Հիմնադիրները ներկայացրեցին ներդրողի հետ աշխատանքի արդյունքում ստացված ձեռքբերումները, ինչպես նաև կիսվեցին այս պահին առկա խնդիրներով և խոչընդոտներով։

Հայ գործարարների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում առավել զգալի հաջողությունների է հասել QaylTech ընկերությունը, որն իրականացրել է իր միջազգային շուկա մուտք գործելու լայնածավալ ռազմավարությունը։ Առաջատար վերականգնողական կենտրոններից մեկի հետ համատեղ ք. Մոսկվայում բացվել է QaylTech-ի առաջին շոուրումը, որտեղ այժմ ներկայացված են իրենց կողմից ստեղծված նորարարական սարքավորումները։

Հայ նկարիչների աշխատանքներով շարֆեր ստեղծող Արտույտ բրենդն այս մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչելիություն։ Արտույտն ընդլայնել է իր տեսականին և մուտք գործել Միացյալ Նահագների և Ղազախստանի շուկաներ։ Վերջերս բացվել է նաև բրենդի խանութ-սրահը։

Text'nPayMe նորարական ֆինանսական ստեղնաշարը այս երկու տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում ինտեգրման պայմանավորվածություն է ձեռք բերել երկու խոշոր բանկերի հետ և շատ շուտով մուտք կգործի հայկական և միջազգային շուկաներ։ Ընկերությունն ընդգրկվել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ աքսելերատոր՝ 500 Global-ի անդամների շարքում։

Group 404 ստարտափը, որը մոդելավորել է 3 նորարական տարբեր ուղղվածությունների սարքավորում, այժմ կառուցում է դրանց պրոտոտիպերը և մշակում շուկա մուտք գործելու ռազմավարությունը։

Հայ գործարարների ասոցիացիայի արժեքների հիմքում ընկած է ներդրումային նախագծերի հետ գործընկերային աշխատանքային միջավայրի ձևավորումը, որտեղ կարևորվում է անհատական մոտեցումը յուրաքանչյուր ընկերությանը։

Հայ գործարարների ասոցիացիայի ներդրումային գործունեությունը իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

347098778_261678746313970_1368719746327620498_n.jpg (54 KB)

347248037_812555403614605_3689966849547832788_n.jpg (55 KB)

347259820_1576879656135726_7684036834122549670_n.jpg (64 KB)

347271787_1241823022980059_3505053488186251119_n.jpg (63 KB)

347282006_199250389712272_7427960760889986473_n.jpg (66 KB)

347373441_791483212253603_6207108560792742249_n.jpg (64 KB)

347387880_1611320206036741_544585375223933659_n.jpg (70 KB)

347394185_1593563584463833_9028537338434542466_n.jpg (64 KB)

347431769_264017932710301_7229289411892889620_n.jpg (62 KB)