Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տեղեկացրել է, որ մտցվել է նոր սակագին միջազգային նավերի համար, որոնք անցնում են թուրքական նեղուցներով՝ առանց կանգառի։ Ուրալօղլուն հայտարարել է, որ զուտ միավորը մեկ տոննայի համար, որն օգտագործվում է Բոսֆորով անցնելու վճարը սահմանելու համար ոսկի ֆրանկներով, ավելացվել է մինչեւ 4,42 դոլարի, տեղեկացրել է TRT Haber-ը։
Նրա խոսքով՝ Մոնթրյոյի կոնվենցիայի համաձայն, թուրքական նեղուցներով անցնող նավերից գանձվելու է վճար երեք հոդվածներով՝ սանիտարական տեսչության ծառայության, փարոսների ծառայության եւ փրկարար ծառայության։
Մինչեւ անցած տարի այդ գները կայուն էին։ Թուրքիայի նախագահի որոշմամբ այդ գներն ամեն տարի թարմացվելու են, ասել է նա։
Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։





























