Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն  է տվել ԼԳԲՏ հանրույթին հասկանալու աջակցմանը, նիստը հեռարձակվել է պալատի կայքում։

Օրինագիծը մտցրել է կառավարող կոալիցիան մայիսի 18-ին, «մեծ յոթնյակի» երկրների գագաթաժողովի նախօրեին։ Անցած ուրբաթ օրինագիծն արժանացել է խորհրդարանի ստորին պալատի նախարարների կոմիտեի հավանությանը։

Օրինագծին դեմ է Սահմանադրա-դեմոկրատական կուսակցությունը, որը պնդում է, որ շտապ կատարված փոփոխությունների փաստը վկայում է, որ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ փաստաթղթի տեքստի քննարկման համար։

Նույնասեռական ամուսնությունների եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցը Ճապոնիայում հատկապես սրվեց այս տարվա ձմռանը, այն բանից հետո, երբ երկրի վարչապետի նախկին օգնական Մասայոսի Արաին, խոսելով ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցչի մասին, օգտագործել էր «ինձ համար նրանց նայելն անգամ զզվելի է» արտահայտությունը, որը համարել էին խտրական։ Ավելի ուշ Կիսիդան ինքն էլ, մեկնաբանելով երկրում նույնասեռական ամուսնությունների թույլատրման հավանականությունը, ասել էր, որ «հասարակությունն (անշրջելիորեն) կփոխվի»։

ԼԳԲՏ հանրույթին հասկանալու մասին օրինագծի ընդունմամբ պաշտոնական Տոկիոն հույս ունի իջեցնել այլ երկրների քննադատության աստիճանը, քանի որ Ճապոնիան  «յոթնյակի» միակ երկիրն է, որը չի ընդունում նույնասեռական ամուսնությունները։

Երկրում բազմիցս դիտարկվել են ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հայցերը, որոնք կարծում են, որ նույն  սեռի մարդկանց ամուսնությունը օրինականորեն գրանցելու անհնարինությունը խախտում է ամուսնություններ կնքելու ազատության իրավունքի մասին Սահմանադրության հոդվածը։ Իսկ դատարանները պնդում են, որ սահմանադրությունում խոսքը տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնության մասին է։ Տոկիոյի մի քանի մունիցիպալ շրջաններ սկսել են գրանցել նույնասեռական զույգերին որպես զուգընկերներ, դա նրանց համար մի փոքր հեշտացրել է բնակարան վարձելը, բայց լայն իրավաբանական իմաստով ուժ չունի։