Հուլիսի 7-ին՝ ժամը 14։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի «Վարատեղ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ. տրակտորը գլորվել է ձորը, ներսում քաղաքացի կա:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա․ Հ., ծնված 1988 թ․) գլորվել է ձորը (մոտ 150 մ)։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին և ուղևոր Տ․ Գ․-ին (ծնված 1999 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։
Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Տ. Գ.-ինը՝ ծանր: