Jacob & Co. ընկերությունը  Bugatti Chiron ոճի ձեռքի ժամացույց  է ներկայացրել։ Bugatti Chiron Tourbillon Molsheim Edition-ի արժեքը 1 մլն դոլար է։

Ինչպես գրում է «Carbuzz»-ը, ժամացույցը ֆրանսիական դրոշի գույներով թանկարժեք քարերով անսովոր դիզայն է ստացել։ Թվատախտակին հայտնի W16 շարժիչի մանրագույն տարբերակն է։ Այն նմանակում է իսկական շարժիչի մխոցների քայլը։

Ժամացույցը զարդարված է 148 կապույտ շափյուղայով, 45 սպիտակ ադամանդով և 149 սուտակով։ Թվատախտակը զարդարված է թվերի շափյուղյա և սուտակե նիշերով, իսկ րոպեի սանդղակը ամբողջովին կազմված է ադամանդներից։

Bugatti Chiron Tourbillon Molsheim Edition-ը բաղկացած է 578 բաղադրիչից։ Այն ջրակայուն է և կարող է աշխատել մինչև 30 մ խորության վրա։

Ժամացույցը գնել կարող են միայն Bugatti Chiron  ավտոմեքենայի սեփականատերերը։