Վաղը, հոկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով 22:45-ին Դուբլինում Հայաստանի հավաքականն իռլանդացիների հետ կանցկացնի Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը:
Խաղից առաջ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին հայտարարել է, որ հայերին հաղթելու համար անհրաժեշտ է հարյուրտոկոսանոց կենտրոնացում:
«Ինձ չեն զարմացնում Հայաստանի հավաքականի ելույթներն այս ընտրական շրջափուլում: Նրանց կազմում հանդես են գալիս ուժեղ առաջնություններում ելույթ ունեցող խաղացողներ, իսկ մեր ֆուտբոլիստները ներկայացնում են Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնը:
Հայաստանի հետ խաղում հաջողության հասնելու համար մենք պետք է խաղանք հարյուր տոկոս կենտրոնացած եւ ոչ մի վայրկյան պետք է թույլ չխաղանք: Հայկական թիմը շատ ուժեղ է: Հայերը ավելի շատ գոլ են խփել, քան մենք: Այդ պատճառով մենք շատ ուշադիր պետք է լինենք:
Ես իմ խաղացողներին ասել եմ, որ օրինակ վերցնեն Մանչեսթեր Յունայթեդից: Մենք չունենք այդ մակարդակի ֆուտբոլիստներ, սակայն պետք է գործենք նույն ոճով: Այդ դեպքում մենք կհասնենք հաջողության», - Տրապատոնիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
B խմբում երկրորդ տեղ գրավելու եւ անցումային հանդիպումների մասնակցելու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է միայն հաղթանակ:
|
Խ |
Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
|
|
1. Ռուսաստան |
9 |
6 |
2 |
1 |
11-4 |
20 |
|
2. Իռլանդիա |
9 |
5 |
3 |
1 |
13-6 |
18 |
|
3. Հայաստան |
9 |
5 |
2 |
2 |
21-8 |
17 |
|
4. Սլովակիա |
9 |
4 |
2 |
3 |
6-9 |
14 |
|
5. Մակեդոնիա |
9 |
2 |
1 |
6 |
7-13 |
7 |
|
6. Անդորա |
9 |
0 |
0 |
9 |
1-19 |
0 |



























