Էլեկտրմեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն մեղադրվել է իր մեքենաների գնորդներին խաբելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության լրագրողները հետաքննություն են անցկացրել՝ հիմնվելով ընկերության աղբյուրների վրա։ Պարզվել է, որ Իլոն Մասկի կորպորացիայում 2022 թ․ ամռանից տեխնիկական աջակցության գաղտնի բաժին է գործել, որի աշխատակիցները բանակցել են ավտոմեքենաների սեփականատերերի հետ, որոնք դժգոհ են եղել դրանց ընթացքի պաշարից։ Աղբյուրները պատմել են, որ բաժնի նպատակը եղել է հնարավորինս ավելի շատ սպառողների համոզել, որ տեխսապասարկում չանցկացնեն։
Դժգոհության պատճառն այն է, որ Tesla էլեկտրամոբիլների համակարգիչը արհեստականորեն մեծացրել է ընթացքի պաշարի ցուցանիշը։ Նշվում է, որ համակարգը մարտկոցի իրական պաշարը ցույց է տվել միայն այն դեպքում, երբ նրա տարողությունը 50%-ից իջել է։
Հաղորդման մեջ ասվում է, որ Tesla-ի աշխատակիցները զեկուցել են մեքենաների հեռակա ախտորոշում անցկացնելու մասին, սակայն փաստացի դա չեն արել, որովհետև էլեկտրամեքենաների մարտկոցները սարքին են եղել։ Աղբյուրի համաձայն, էլեկտրամեքենայի մարտկոցի տեխսպասարկում չանցկացնելու յուրաքանչյուր դեպքից Tesla-ն մինչև 1000 դոլար է տնտեսել։
Tesla-ն և ընկերության ղեկավար Իլոն Մասկը չեն արձագանքել Reuters-ի հարցումներին։





























