Հուլիսի 28-ին, ժամը 17:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միջնատուն գյուղում այրվում է տուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։55-ին: Այրվել են խոհանոցի եւ հյուրասենյակի գույքը, տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ. տուժածներ չկան։