Կապիտոլիումի ոստիկանությունը, որտեղ գտնվում է ԱՄՆ կոնգրեսի շենքը, հաղորդել է, որ 911 թեժ գծին ահազանգ են ստացել հնարավոր հրաձիգի մասին, ինչի ստուգման նպատակով ստուգվում են ԱՄՆ Սենատի շենքն ու հարակից տարածքները։ Twitter-ի գրառմամբ ոստիկանությունը խնդրել է խուսափել այն վայրերից, որտեղ անցկացվում է գործողությունը։
Սենատի շենքերում գնվողներին ոստիկանությունը հորդորել է թաքնվել։
Իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ նշվում է, որ կրակոցների արձակման փաստեր դեռ չկան։ Ավելի ուշ, ոստիկանությունը հաղորդել է, որ ուժերը գտնվում են մարտական վիճակում, բայց ներկայումս ակտիվ վտանգ առկա չէ։
Կապիտոլիումում ընդհանուր առմամբ տեղակայված են 2 տասնյակից ավելի շենքեր, որոնք միասին կազմում են ԱՄՆ կոնգրեսի համալիրը։ Սենատին պատկանում են դրանցից 4-ը։
Ավելի ուշ, Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչ Խյու Կերուն լրագրողներին հաղորդել է, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքային համալիրում զինված անձի մասին հաղորդումները, ըստ երևույթին, կեղծ են եղել, այդ մարդուն հայտնաբերել չի հաջողվել, տուժածներ չկան։ «Ահազանգ է ստացվել զինված անձի մասին։ Կարծես թե դա կեղծ ահազանգ է։ Տուժածներ և հրաձիգը չեն հայտնաբերվել»,- նշել է նա։





























