«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է սարքավորումների ձեռքբերման մրցույթ:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել հետևյալ սարքավորումները՝

  1. Գծանշման տեսանելիության ստուգման սարք- Սարքավորումը նախատեսված է գիշերային և ցերեկային լուսաանդրադարձման գործակցի չափման համար՝ նորմատիվ իրավական ակտերին և ստանդարտներին համապատասխան:
  2. Ճանապարհային նշանների լուսաանդրադարձման գործակցի չափման սարք - Սարքավորումը նախատեսված է ճանապարհային նշանների լուսաանդրադարձման գործակցի չափման համար՝ նորմատիվ իրավական ակտերին և ստանդարտներին համապատասխան:
  3. Ճանապարհների գծանշման հաստության չափման սարք - Սարքավորումը պետք է չափի ներկի կամ ջերմապլաստիկի միջոցով իրականացված գծանշման հաստությունը՝ նորմատիվ իրավական ակտերին և ստանդարտներին համապատասխան:

Ապրանքները պետք է մատակարարվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան: 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 17-ը՝ ժամը 16.00։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով