Ութ մարդ զոհվել երեք հոգի տուժել է թեթեւ մարդատար ավտոմեքենայի եւ գնացքի բախումից Թաիլանդի արեւմտյան Կանչանաբուրի նահանգում, տեղեկացրել է The Bangkok Post թերթը։

Ոստիկանության տվյալներով՝ Isuzu պիկապի վարորդը, որի թափքում ուղեւորներ կային, ուղեւորներից մեկի ճնշման ներքո դուրս է եկել երկաթգծի անցում, որպեսզի հասցնի հատել երկաթգիծը մինչեւ գնացքի անցնելը։ Վարորդն անտեսել է վագոնավարի նախազգուշացնող ազդանշանը։ Ողջ մնացածներից մեկը հասցրել է դուրս թռչել պիկապից մինչեւ գնացքին բախվելը։