Մեկ մարդ զոհվել, մեկ հոգի վիրավորվել է Ստոկհոլմի հարավում, Հանինգ շրջանի Հանդեն կենտրոնում, տեղեկացրել է Aftonbladet-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 23.00-ին մոտ։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ոչ հեռվում կայանած վնասված ավտոմեքենան  որեւէ կապ ունի զոհի եւ տուժածի հետ։