Կահիրեի կենտրոնում պատմական ոչ իսլամական նախարարությունն սկսել է այրվել շաբաթ օրը, ընդամենը մի քանի օր այն բանից հետո, երբ նրա աշխատակիցները տեղափոխվել են նոր շենք, որը կառուցվել է անապատում, նոր մայրաքաղաքում, Կահիրեից 45 կիլոմետր արեւելք, տեղեկացրել է Reuters-ը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, եւ արդյոք որեւէ մեկը տուժել է։

Reuters թղթակցի խոսքով՝ կրակը կլանել է կրոնական պաշտամունքների գործերի նախարարության (Awqaf) շենքի հիմնականում վերին հարկը, չնայած երեւում է, թե ինչպես է կրակը մտնում երկրորդ հարկի պատուհաններից ներս։

Յոթ հրշեջ մեքենա է գործադրվել, մի քանի ժամ հետո հրդեհը հիմնականում մարվել է։

Շենքի հիմնական մասը կառուցվել է 1898թ., իսկ 1912 եւ 1927թթ. նրան կից կառուցվել են երկու կողամասեր։ Նախարարության աշխատակիցների մեծ մասը  հուլիսի վերջին տեղափոխվել է նոր մայրաքաղաք՝ հեռու Կահիրեի անկարգություններից եւ քաոսից։

Նախարարության որոշ հին շենքեր կվերապրոֆիլավորվեն Եգիպտոսի Սուվերեն ֆոնդի շրջանակում, եւ կառավարությունը հույս ունի, որ այդ գործընթացը անհրաժեշտ ներդրումներ կներգրավի եւ կօգնի վերածնել Կահիրեի կենտրոնը։