Լեհական PERN խողովակաշարի օպերատորը շաբաթ երեկոյան արտահոսք է հայտնաբերել է Դրուժբա խողովակաշարի ճյուղերից մեկում, որով Ռուսաստանից նավթ է տեղափոխվում Եվրոպա, և դադարեցրել է այդ գծով նավթի քաշումը, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով լեհական օպերատորի հայտարարությունը:
Արտահոսքը հայտնաբերվել է Լեհաստանի կենտրոնական մասի Խոդեչի մոտակայքում Դրուժբա խողովակաշարի արևմտյան տեղամասի երկու ճյուղերից մեկում, որը հում նավթ է տեղափոխում Գերմանիա, հայտնում է PERN-ը։
PERN-ը հայտնել է, որ երկրորդ գիծն աշխատում է առանց որևէ փոփոխության, և տեղի բնակիչների առողջությանը վտանգ չի սպառնում՝ հավելելով, որ ընկերությունը հետաքննում է միջադեպի պատճառները։
Դեպքի վայրում են PERN-ի հրշեջ և արտակարգ ծառայությունները, որոնք ապահովում են տարածքի անվտանգությունը, ավելացրել է ընկերությունը։





























