Հարավային Կալիֆորնիայի դատավորը ձերբակալվել է կնոջը սպանելու կասկածանքով, հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով իշխանություններին։

Օրինջ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Ջեֆրի Ֆերգյուսոնը ձերբակալվել է հինգշաբթի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել տանը հնչած կրակոցների մասին և տան ներսում հայտնաբերել  դատավորի կնոջ՝ Շերիլ Ֆերգյուսոնի դին, հայտնել է Անահեյմի ոստիկանության սերժանտ Ջոն ՄաքՔլինթոքը: 

Նշվում է, Ֆերգյուսոնին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։

Ֆերգյուսոնը դատավոր է ընտրվել 2014 թվականին և պաշտոնը ստանձնել 2015-ին։ Նա քրեական գործեր է վարում Օրինջ շրջանի Ֆուլերթոն քաղաքի դատարանում։

Նա իրավաբանական կարիերան սկսել է Օրինջ շրջանի դատախազությունում 1983 թվականին և շարունակել է զբաղվել թմրամիջոցների գործերով: