Սահմանապահ ծառայության աշխատակիցները ուսապարկում յոթ սարդակերպ կապիկ են հայտնաբերել, երբ  ձերբակալել են մի տղամարդու, որը փորձում էր Մեքսիկայից կենդանիներին մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ տեղափոխել:

Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միության տվյալներով, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում բնակվող սարդակերպ կապիկների առնվազն վեց տեսակ գտնվում է անհետացման վտանգի առաջ:

Կապիկներին հանձնել են ԱՄՆ-ի Ձկնային տնտեսության և վայրի բնության ծառայությանը: