Պակիստանի հարավում կիրակի մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 50-ը, հայտնում է Geo-ն։
Մարդատար գնացքի մոտ 10 վագոն ռելսերից դուրս է եկել հարավային Սինդ նահանգի քաղաքներից մեկի մոտ՝ երկրի խոշորագույն քաղաք Կարաչիից մոտ 275 կիլոմետր հեռավորության վրա։
Պակիստանի հնացած երկաթուղային համակարգի համար վթարները սովորական բան են, և իրար հաջորդող կառավարությունները տարիներ շարունակ պայքարել են չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում երկաթուղային ցանցի արդիականացման համար միջոցներ հայթայթելու համար:





























