Պորտուգալիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, որոնք ընդգրկել են հազարավոր հեկտարներ ջերմաստիճանի կտրուկ աճի ֆոնին, հայտնում է BBC-ն:
Մոտ 800 հրշեջներ մասնակցել են երկուշաբթի գիշերը հարավային Օդեմիրա քաղաքի մոտ բռնկված հրդեհի մարմանը, ավելի քան 1400 մարդ ստիպված է եղել տարհանվել:
Հրդեհները մարելիս առնվազն ինը հրշեջ է տուժել։
Սպասվում է, որ այս շաբաթ Պիրենեյան թերակղզու մեծ մասում ջերմաստիճանը կբարձրանա 40°C-ից բարձր:
Պորտուգալիայում երկուշաբթի օրը Սանտարեմում գրանցվել է +46,4 ջերմաստիճան՝ ամենաշոգը ողջ տարվա ընթացքում։
Օդեմիրայի մոտակայքում հրդեհը սկսվել է շաբաթ օրը և ուժեղ քամու հետևանքով տեղափոխվել է հարավ՝ Պորտուգալիայի գլխավոր զբոսաշրջային շրջանի՝ Ալգարվեի բլուրներ։
Մինչ այժմ այն ոչնչացրել է մոտ 6700 հեկտար հողատարածք, մինչդեռ ընդհանուր առմամբ տարհանվել է 19 գյուղ, չորս զբոսաշրջային կացարան և ճամբար։
Երկրի կենտրոնում այլ խոշոր հրդեհների պատճառով փակվել են ավտոմայրուղու մի քանի հատվածներ, այդ թվում՝ Լիսաբոնի և Պորտուի միջև ընկած A1 մայրուղու հատվածները:





























