Ավիաչվերթները չեղարկվել են, իսկ գնացքները չորեքշաբթի կանգ են առել ուժեղ անձրեւի պատճառով, որն առաջ է բերել «Խանուն» թայֆունը Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հարավային շրջաններում հենց այն պահին, երբ արեւելքից մոտենում է Տոկիոյին սպառնացող փոթորիկը ամռան արձակուրդների թեժ սեզոնին։

Իշխանությունները հայտարարել են, որ «Խանունը» կարող է դուրս գալ ցամաք հարավկորեական Թոնգեն քաղաքում հինգշաբթի, հետո կանցնի Կորեական թերակղզի։

Փոթորիկը ներկայում մոլեգնում է ծովում Կյուսյուից հարավ, այն արդեն քաոս էր ստեղծել Օկինավայում։ Փոթորիկն ուժը պահպանում է եւ շարժվում է արտասովոր ցածր արագությամբ՝ 10 կմ/ժ, ինչը նշանակում է, որ քամին եւ անձրեւը երկար են շարունակվելու։

Ճապոնական օդերեւութաբանական գործակալության (JMA) տվյալներով՝ անցած շաբաթ Կյուսյուի շրջանները հեղեղվել էին, տեղումները սովորականից ավելի շատ են եղել։

Գործակալությունը նախազգուշացրել է ուժեղ անձրեւի եւ քամու մասին Ճապոնիայի հարավային եւ արեւմտյան շատ շրջաններում՝ շատ ավտոարտադրողների, այդ թվում Toyota-ին, կանգնեցնել արտադրության մի մասը։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է չորեքշաբթի օրվա իր մասնակցությունը Նագասակիի (Կյուսյու կղզի) ատոմային ռմբակոծության տարելիցի միջոցառմանը։

West Japan Railway Co երկաթուղային օպերատորը դադարեցրել է որոշ արագընթաց գնացքների երթեւեկությունը Կյուսյուում։

Հարավային Կորեան հայտարարել է բարձրագույն մակարդակի տագնապ, քանի որ «Խանունը» ստիպել է չեղարկել մոտ 80 չվերթ եւ փակել տասնյակ ծոավային երթուղիներ եւ ճանապարհներ, տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունը։

Երեքշաբթի ճամբարներից տարհանվել է ավելի քան 30 000 սկաուտ։

Նախագահ Յուն Սոկ Յոլը հրամայել է կանխել ցանկացած հետագա վնաս հատկապես տեղատարափ անձրեւներից տուժած շրջաններում։

«Լան» փոթորիկը, որը ձեւավորվել է Խաղաղ օօվկիանոսում, Ճապոնիայից հարավ, գուցե վնասի Տոկիոյին հաջորդ շաբաթվա սկզբին, տեղեկացրել է JMA-ն։

Այս երկու փոթորիկները համընկնում են Օբոնի՝ ամռան սեզոնի բարձրակետին Ճապոնիայում, երբ շատերը մեծ քաղաքներից գնում են իրենց նախնիների հայրենիք։