Երկարատեւ տեղատարափ անձրեւները սողանքներ են առաջացրել հարավային Նորվեգիայի լեռնային շրջաններում։ Ոստիկանության տեղեկություններով՝ ավելի քան 600 մարդ մեկ գիշերում տարհանվել է Օսլոյից հյուսիս ընկած շրջանից, տեղեկացրել է The associated Press-ը։
«Հանս» փոթորիկը արդեն մի քանի օր մոլեգնում է Սկանդինավիայի որոշ շրջաններում եւ Բալթիայի երկրներում։
Ուժեղ անձրեւներ են սպասվում հարավային Նորվեգիայում եւ կենտրոնական Շվեդիայում։ «Իրավիճակը քաոսային է»,- հայտարարել են Նորվեգիայի ոստիկանությունում։
Aftonbladet թերթը մեջբերել է շվեդ օդերեւութաբան Էրիկա Հոյգարդ-Օլսենին, որն ասել է, որ եղանակը արտասովոր է տարվա այս շրջանի համար։
Գյոթեբորգի՝ Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի նավահանգստի մեծ մասը ջրի տալ է։ Օդերեւութաբանական ինստիտուտը չորեքշաբթի նախազգուշացրել է կարմիր մակարդակի մասին երկրի արեւմտյան ափի համար։
Ջրային ռեսուրսների եւ էներգետիկայի նորվեգական վարչությունը բարձրացրել է նախազգուշացման մակարդակը նարնջագույնից կարմիրի՝ հարավային Նորվեգիայի որոշ շրջանների համար։





























