Իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 41 միգրանտ է մահացել։
Փրկվել են երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք փրկարարներին ասել են, որ նավի վրա են եղել եւս 45 մարդ, այդ թվում՝ երեք երեխա:
Նրանք հայտնել են, որ 7 մետր երկարությամբ նավը լքել է Թունիսի Սֆաքս քաղաքը հինգշաբթի օրը, սակայն խորտակվել է մեծ ալիքի հարվածից մի քանի ժամ անց: Ենթադրվում է, որ միայն 15 մարդ է եղել փրկարարական բաճկոններով։





























