Հունական Ասպրոպիրգոս քաղաքում (Ատտիկա) հզոր պայթյում է որոտացել այն շրջանում, որտեղ ապրում են նախկին ԽՍՀՄ-ից եկածներ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հունական ERT հանրային հեռուստատեսությանը։
«Ռումբի պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի, ժամը 3.40-ին, Իրինի փողոցում, Ասպրոպիրգոսի Գորիցա շրջանում։ Հզոր պայթյունը զգալի վնաս է պատճառել ինչպես տան արտաքին կողմին, այնպես էլ չորս տներին, ինչպես նաեւ կայանած տասը մեքենաներին։ Ըստ տեղեկության՝ այդ տներում ապրում էին նախկին ԽՍՀՄ-ից եկած մարդիկ»,- նշվել է հաղորդագրությունում։
Դեպքի վայր են եկել մասնագետները, բայց պայթուցիկ սարքի մնացորդներ չեն հայտնաբերել։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ գործել է մեծ հզորության ռումբ՝ դանդաղ այրվող լիցքով եւ սովորական դետոնատորով, ավելացրել է հեռուստաալիքը։
Այժմ քննիչները ցուցմունքներ են հավաքում հարեւաններից եւ վերցնում այդ շրջանի տեսախցիկների տեսագրությունները։





























