Իռլանդիայի հավաքականի եւ Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Էյդեն Մաքգիդին Հայաստանի հետ վճռական հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմը վաստակել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում երկրորդ տեղը գրավելու եւ անցումային հանդիպումների մասնակցելու իրավունքը, հաղորդում է Sporting Life-ը:

«Երկրորդ տեղն այն է, ինչի համար Իռլանդիան խաղացել է այս ընտրական մրցաշարում: Չկարողացանք տանն առավելության հասնել Սլովակիայի նկատմամբ, սակայն միեւնույն ժամանակ դիմացանք Ռուսաստանում: Վերջին խաղից շատ բան է կախված: Մենք կանենք ամեն ինչ նպատակին հասնելու համար: Աղետ կլինի, եթե բաց թողնենք անցումային հանդիպումների ուղեգիրը», - ասել է Մաքգիդին: