Նիդեռլանդների մաքսատունը հայտարարել է թագավորության պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր առգրավման մասին։
Ինչպես հայտնում է Euronews-ը, բանանի կոնտեյների մեջ հայտնաբերվել է կոկաին։
Նիդեռլանդների մաքսայինները Ռոտերդամի նավահանգստում ավելի քան ութ տոննա կոկաին են հայտնաբերել։ Դա տեղի է ունեցել հուլիսի 13-ին, սակայն լուրը հրապարակվել է միայն հիմա։
Պետական դատախազության տվյալներով՝ սա թագավորության պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր առգրավումն է։
Կոկաինի արժեքը, որը հայտնաբերվել է բանանով կոնտեյների մեջ, գնահատվում է 600 մլն եվրո։ Բեռը Էկվադորից Ռոտերդամ է հասել Պանամայով։
Վերջին տարիներին Էկվադորը դարձել է կոկաինի հիմնական արտահանողներից մեկը Եվրոպա և ԱՄՆ։ Այս աշնանը Նիդեռլանդների մաքսայինները պատվիրակություն կուղարկեն Էկվադոր՝ քննարկելու հնարավոր մաքսային համաձայնագիրը:





























