Հավայներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 55 մարդու, զոհերի թիվը, ինչպես սպասվում է, կավելանա, իսկ Լահայնա ամառանոցային քաղաքի վերականգնման համար երկար տարիներ եւ միլիարդներ կպահանջվեն։

Ինչպես տեղեկացրել է «Reuters»-ը, քաղաքն ամեն տարի 2 մլն զբոսաշրջիկ կամ կղզի այցելողների 80 տոկոսին է հրապուրում։

Իշխանությունները հրդեհներն անվանել են ամենաահավոր տարերային աղետը նահանգի պատմության մեջ։