Ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի Հոսթ նահանգի հյուրանոցում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, յոթ հոգի վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել է ABCNews-ը։

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքային հյուրանոցում, այստեղ հաճախ են այցելում փախստականներ Պակիստանից, տեղեկացրել են ոստիկանությունում։ Ոստիկանները պարզում են պայթյունի պատճառները։

Նախորդ գրոհների համար Աֆղանստանի կառավարությունը մեղադրել էր «Իսլամական պետություն» խմբավորման տարածաշրջանային ստորաբաժանմանը։