Երեքշաբթի օրը ուժգին քամու հետեւանքով առաջացած անտառային հրդեհն անցել է Օրեգոնին մոտ, Կալիֆոռնիայի անտառային ազգային ֆոնդի տարածքով, ինչը հանգեցրել է բնակիչների տարհանման, տեղեկացրել է The Associated Press-ը։

Սիսկիյու օկրուգում բռնկված հրդեհը, որն ստացել է «Head Fire» անվանումը, 15 հրդեհներից մեկն է, որոնց մեծ մասը սկսվել էր Կլամատ ազգային անտառում (Klamath National Forest), ամպրոպի հետեւանքով։

ԱՄՆ անտառային ծառայության տվյալներով՝  մի քանի ժամում հրդեհի մակերեսը գերազանցել է 3,9 քառակուսի կիլոմետրը։

Տուժածների կամ այրված տների մասին երեքշաբթի օրվա իրավիճակով տվյալներ չէին ստացվել։ Բայց Սիսկիյու օկրուգի շերիֆի գրասենյակը հրաման էր արձակել տարհանել մի քանի շրջանների բնակիչներին։

Երեքշաբթի Հյուսիսային Կալիֆոռնիայում, այդ թվում Մենդոսինո օկրուգում, Շաստա-Թրինիտի անտառում եւ Տախոյի շրջանում գրանցվել են եւս մի քանի հրդեհներ։

Նահանգի 96-րդ մայրուղին փակվել է։

«Head Fire» հրդեհը բռնկվել է «McKinney Fire» հրդեհի շրջանից ոչ հեռու, որտեղ հրդեհ էր եղել անցած տարվա հուլիսի 29-ին։ «Head Fire»-ի հետեւանքով Կլամատ Ռիվեր գյուղի մեծ մասը, որտեղ ապրում է մոտ 200 մարդ, մոխրացել է, իսկ չորս մարդ զոհվել է։