Իսպանիայի իշխանությունները չորեքշաբթի կարգադրել են տարհանել չորս գյուղ Տեներիֆե Կանարյան կղզում այն բանից հետո, երբ Թեյդե հրաբխի մոտ գտնվող բնական պարկում անտառային հրդեհ է բռնկվել, տեղեկացրել է Reuters-ը։
Երեքշաբթի գիշեր սկսված հրդեհը մոլեգնել է կղզու հյուսիս-արեւելքում եւ խոր կիրճերում, ինչը դժվարացրել է հրշեջների աշխատանքը։
«Այս հրդեհը հսկայական պոտենցիալ ունի, մենք լրացուցիչ միջոցներ ենք խնդրել»,- ասել է Տեներիֆեի խորհրդի նախագահ Ռոսա Դավիլան։- Այն հիմնականում մոլեգնում է Corona Forestal-ում (ազգային պարկում), այստեղ շատ են սոսիներն ու այլ ծառատեսակները։ Այստեղ ավիացիա է հարկավոր»։
Canarias Radio-ի տվյալներով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան կրակն արդեն ամայացրել էր 130 հա տարածք Թեյդե հրաբխի մոտ։
Կանարյան կղզիներում վերջին մեկ շաբաթում ծայրահեղ շոգ է, ինչի հետեւանքով շատ շրջաններում բարձրացել է անտառային հրդեհների առաջացման վտանգը, նախազգուշացնում են փրկարար ծառայությունները։





























