Իռլանդիա - Հայաստան խաղում հաշիվը դարձավ 2:1:
60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Անփորձ դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:
Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը: Հայաստանի հավաքականը խաղում է տասը ֆուտբոլիստներով:



























