Սավառնակի օդաչուն Բրիտանիայի Լեսթերշիր կոմսությունում զոհվել է օդում մեկ այլ սավառնակի բախվելու հետեւանքով, տեղեկացրել է PA Media-ն։

Լեսթերշիրի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հինգշաբթի իրենց դիմել են երկրորդ սավառնակին օդում բախվելուց հետո սավառնակներից մեկի ընկնելուց հետո։

Սավառնակներից մեկը գտնվել է դաշում, օդաչուն զոհվել էր տեղում։

Երկրորդ սավառնակը բարեհաջող վայրէջք է կատարել ոչ հեռվում, օդաչում աննշան վնասվածքներ էր ստացել։

Պատահարի մասին տեղեկացվել է Ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոյին (AAIB), որը վարելու է հետաքննությունը։