Ուրբաթ Չինաստանի Լիպին գավառի (Գույչժոու նահանգ, Չինաստանի հարավ-արեւմուտք) հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ինը մարդ, տեղեկացրել է «Սինհուա»-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գերատեսչությանը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, ժամը մոտ 01.02-ին հյուրանոցի շենքում։ Հրդեհը մարվել է ժամը մոտ 01.35-ին։
Ներկայում կատարվում է հետաքննություն հրդեհի պատճառները պարզելու համար։




























