Գերմայրցամաքների փլուզումը կարող է առաջացնել պայթուցիկ ժայթքումներ, որոնք ադամանդի շատրվաններ են ուղարկում Երկրի մակերես, եզրակացրել են գիտնականները նոր ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Ադամանդներն առաջանում են երկրակեղևի խորքում՝ մոտ 150 կիլոմետր խորության վրա։ Նրանք շատ արագ մակերես են բարձրանում` ժայթքումների հետևանքով, որոնք կոչվում են կիմբեռլիտներ: Այս կիմբեռլիտները շարժվում են 18-ից մինչև 133 կմ/ժ արագությամբ, և որոշ ժայթքումներ կարող են հանգեցրել Վեզուվի նման գազի և փոշու պայթյունների, ասում է Անգլիայի Սաութհեմփթոնի համալսարանի երկրի և կլիմայի գիտությունների պրոֆեսոր Թոմաս Գուրնոնը:
Հետազոտողները նկատել են, որ կիմբեռլիտներն առավել տարածված են այն ժամանակներում, երբ տեկտոնական թիթեղները վերադասավորվում են, օրինակ՝ Պանգեա գերմայրցամաքի փլուզման ժամանակ: Սակայն, տարօրինակ կերպով, կիմբեռլիտները հաճախ ժայթքում են մայրցամաքների մեջտեղում, այլ ոչ թե խզվածքների եզրերին, և այս ներքին ընդերքը հաստ է, ամուր և դժվար է կոտրվել:
Գերնոնը և նրա գործընկերները սկսել են կիմբեռլիտների տարիքի և այդ ժամանակ տեղի ունեցող թիթեղների մասնատման աստիճանի միջև կապեր փնտրելով: Նրանք պարզել են, որ վերջին 500 միլիոն տարիների ընթացքում գոյություն է ունեցել մի օրինաչափություն, երբ թիթեղները սկսում են իրարից բաժանվել, իսկ հետո 22-30 միլիոն տարի անց կիմբեռլիտների ժայթքումներն իրենց գագաթնակետին են հասնում:
Պարզելու համար, թե ինչն է առաջնորդում այս օրինաչափությունները, հետազոտողները օգտագործել են խորն ընդերքի և վերին թիկնոցի համակարգչային տարբեր մոդելներ: Նրանք պարզել են, որ երբ տեկտոնական թիթեղները հեռանում են իրարից, մայրցամաքային ընդերքի հիմքը բարակվում է, ճիշտ այնպես, ինչպես վերին ընդերքը ձգվում է և ձևավորում հովիտներ։ Տաք ժայռերը բարձրանում են, դիպչում այս այժմ խախտված սահմանին, սառչում և նորից սուզվում՝ ստեղծելով տեղական շրջանառության գոտիներ:
Սա ձևավորում է ժայռ՝ շատ ջրով և ածխածնի երկօքսիդով, ինչպես նաև շատ կարևոր կիմբեռլիտների հանքանյութերով, այդ թվում՝ ադամանդներով: Ըստ Գերնոնի, արդյունքը նման է շամպայնի շիշը թափահարելուն. պայթյունավտանգ մեծ պոտենցիալով և լողացող ժայթքումներ, որոնք դրանք մղում են մակերես:
Գիտնականը նշել է, որ ստացված արդյունքները կարող են օգտակար լինել չբացահայտված ադամանդի հանքավայրերի որոնման համար։



























