Մանհեթենի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը։
«Յոթ մարդ վիրավորվել է, երբ կիրակի երեկոյան մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Մանհեթենի կենտրոնում», - ասվում է զեկույցում:
Ոստիկանության տվյալներով՝ տուժել է 24-ից 61 տարեկան վեց տղամարդ, ինչպես նաև 34-ամյա մի կին։ Նշվում է, որ նրանց ստացած վնասվածքները կյանքին վտանգ չեն ներկայացնում։
Հաղորդվում է, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և ավելի ուշ երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթի է ենթարկվել: Այս միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ոստիկանության տվյալներով՝ մեքենան իբր վարել է Նյու Ջերսիի 29-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել։ Այժմ նա բուժզննում է անցնում։




























