Ամերիկյան Կանզաս նահանգում տեղական թերթի 98-ամյա համասեփականատեր Ջոան Մեյերը մահացել է նրա տանը   ոստիկանների իրականացրած խուզարկության  հաջորդ օրը, հայտնում է CNN-ը։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է դժվարությամբ տեղաշարժվող կինը վիճաբանում իրավապահների հետ՝ ջանալով վռնդել նրանց։

Ոստիկանությունը հայտնել է, որ տունը խուզարկվել է «անձնական տվյալների հափշտակության» գործով հետաքննության շրջանակում, սակայն դատախազը հետագայում հետ է կանչել խուզարկության հրամանը: Կանզասի հետաքննությունների բյուրոն քննում է միջադեպը։