Հունաստանում հինգ մարդ է ձերբակալվել անտառները հրկիզելու համար, հետաքննվում են մայրաքաղաքի Ատտիկա շրջանում եւ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Էվրոս շրջանում հրդեհների առաջացման դեպքերը, հաղորդում է ERT-news հունական հեռուստաալիքը:

Հռոդոս կղզում օրերս, մասնավորապես, ձերբակալվել է 20-ամյա զբոսաշրջիկ Գերմանիայից։ Ֆանես թաղամասում գտնվող հյուրանոցի աշխատակիցները, որտեղ նա հանգրվանել է, տեսել են, թե ինչպես է զբոսաշրջիկը հրկիզում եղեգները։ Իր հերթին, երիտասարդը հրշեջներին հայտնել է, որ տեսել է հրդեհը եւ գնացել է այն մարելու։ Դատարանը զբոսաշրջիկին մեղավոր է ճանաչել, դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման, որից հետո նա ազատ է արձակվել: