Իտալիայում Կամորա մաֆիայի նշանավոր անդամին կարողացել են հետևել սիրուհու սպիտակ պուդելի օգնությամբ, հայտնել են Կարաբինիերի վարչությունից:
Փետրվարին 64-ամյա Լուիջի Կաչապուոտին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ մաֆիոզ կազմակերպությանը մասնակցելու համար։
Կարաբիներները, որոնելով դատապարտյալին, վերահսկում էին սոցիալական ցանցերը, հետևում նրա կապերին և վճարումներին, ինչը հնարավորություն տվեց մոտավորապես պարզել մաֆիոզի գտնվելու վայրը:
Կաչապուոտին թաքնվում էր Կազերտա և Նեապոլի միջև ընկած քաղաքում գտնվող փոքրիկ վիլլայում: Երբ ընկերուհին եկել է նրան տեսնելու, նա թողել է իր շանը փողոցում։ Կիսաբաց պատուհանի տակից հաչող պուդելն ուշադրություն է գրավել։
Կարաբիներները նախապատրաստել են գործողությունը՝ փակելով վիլլայից փախուստի բոլոր հնարավոր ուղիները, այդ թվում՝ կոյուղու միջոցով։
Հինգշաբթի առավոտյան՝ կալանավորվելու պահին, Կաչապուոտին պառկած էր լողավազանի մոտ և կարդում էր թերթ, որում բացված էր մաֆիայի քրոնիկոնով էջը։




























