Ավստրալիայի արեւելքում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Գիշատիչը հարձակվել է 44-ամյա տղամարդու վրա։ «Տուժածը, որը ստացել է ոտքի լուրջ վնասվածք, տեղափոխվել է հիվանդանոց»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Նոր Հարավային Ուելսի ջրային փրկարարական ծառայության անօդաչումերը ժամանել են դեպքի վայր եւ հսկողություն իրականացրել։
Քաղաքային իշխանությունները հանգստացողներին հորդորել են լքել լողափը։




























