NEWS.am-ն ու ՊՐԱԴԻՔՍ ընկերությունը Հայաստանի առցանց գովազդային շուկայում նոր պրոդուկտ են ներկայացնում։ Նոր գովազդային ցանց, որի պայմանները հատկապես կհետաքրքրեն միկրոբիզնեսի, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին կամ պարզապես մարդկանց, ովքեր ծառայություն կամ ապրանք են վաճառում։

Այսօր յուրաքանչյուր գործարարի անհրաժեշտ է ապահովել ապրանքի կամ ծառայության մասին տեղեկատվություն և դիրքավորվել շուկայում։

Հայտնի բոլոր հարթակները լի են գովազդով, ինչի արդյունքում բարձրանում է գովազդի գինը։ Այս հանգամանքը հաշվի առնելով ներկայացնում ենք առցանց գովազդի հայկական շուկայում ամենամրցունակ տարբերակներից մեկը։

Ի՞նչ է ՊՐԱԴԻՔՍ գովազդային ցանցը

Այն բաններային և վիդեոգովազդի առցանց հարթակ է, որում կան 4 տարբեր չափեր և ֆորմատներ։

  • SuperTop,
  • InRead,
  • Quadratic,
  • Video

SuperTop գովազդ

SuperTop-ը կայքի վերևի հատվածում ցուցադրվող բաններային գովազդ է, որը տեսանելի է, թե՛ դեսկթոփ և թե մոբայլ տարբերակներում։ Սա բրենդի ճանաչումն ապահովելու համար լավագույն տարբերակներից մեկն է։ Սա ապահովում է գովազդի մեծ չափսերը՝ 1260x250 պիքսել։

InRead գովազդ

InRead տեսակի գովազդը ցուցադրվում է կայքում՝ հոդվածների մեջ։ Այս մոտեցումը տպավորության շատ բարձր ցուցանիշ է ապահովում։ Տեսանելի է դեսկտոփ ու մոբայլ տարբերակներում։

Quadratic գովազդ

Quadratic-ը Google-ում ամենատարածված 300x250 պիքսել չափսի գովազդներից մեկի այլընտրանքն է, սակայն այն ունի 300x300 պիքսել չափս, ինչը լրացուցիչ տարածք է թողնում բովանդակության ստեղծման համար։ Այս տարբերակը նաև ամենաբյուջետայինն է․ ընդամենը 7500 դրամ գումարով հնարավոր է մեկ ամսով արշավ սկսել։

Video գովազդ

Video գովազդը ևս ամենամրցունակներից է հայկական շուկայում։ 30,000 դրամ բյուջեյով կարելի է մեկ ամսվա արշավ ապահովել ու հայաստանյան շուկայում ճանաչում ձեռք բերել։

Նշված բոլոր գովազդի տեսակներում արդեն առկա են ստանդարտից դուրս տարբերակներ։

Ո՞ւմ է ձեռնտու օգտվել PRADIX ցանցից

Ցածր գները թույլ են տալիս մասնակից դարձնել շուկայի բոլոր ոլորտների ներկայացուցիչներին։

Օրինակ՝ մարդը բնակարան է վաճառել, տեղադրել է հայտարարությունը, սակայն զանգողները շատ քիչ են։ Փոքր գումարով այս ցանցում հնարավոր է գովազդ տեղադրել, որը կերևա հայաստանյան ամենաընթերցվող լրատվական կայքում՝ NEWS.am-ում։ Նույնը կարելի է ասել մեքենա ներկրողների, անշարժ գույքի ռիելթորների, Wildberries-ում, Ozon-ում, Amazon-ում կամ այլ հարթակներում խանութ ունեցողների համար։ Նրանց անհրաժեշտ է այդ հարթակներից դուրս իրենց խանութների առաջխաղացումը։ PRADIX ցանցը հենց այս հարցը լուծելու համար է ուժեղ գործիք։

PRADIX-ում մեկ այլ առավելություն էլ կա։ Ցանցը արտասահմանյան, օրինակ Միացյալ Նահանգների տրաֆիկը վաճառում է հայաստանյանի գնով։ Որևէ այլ ցանցում նման բան դժվար թե հնարավոր լինի տեսնել։ Հասկանալի է, որ ամերիկյան կամ եվրոպական տրաֆիկը շատ ավելի թանկարժեք է, քան հայաստանյանը, սակայն PRADIX-ում գների նույնականությունը թույլ կտա Հայաստանից ԱՄՆ գովազդային արշավներ իրականացնել շատ ավելի մատչելի կերպով, իսկ գովազդը կտեսնեն հիմնականում ամերիկահայերը, քանի որ գովազդը ցուցադրվում է NEWS.am-ում։

Ինչպես գովազդ սկսել PRADIX առցանց ցանցում

Ցանցում գովազդ սկսելու համար անհրաժեշտ է՝

  • Կապ հաստատել [email protected] էլեկտրոնային փոստով ընկերության հետ, կամ զանգահարել +37496303313 համարին,
  • Մանրամասն նկարագրել գործունեությունն ու գովազդի մասին տեղեկությունը,
  • Եթե ֆայլերը պատրաստ են, ապա տրամադրել դրանք, եթե պատրաստ չեն, ապա ընկերության մասնագետները կարող են պատրաստել,
  • Ստանալ գովազդի հաստատումը, որից հետո կատարել առցանց վճարումը

Այս փուլերն անցնելուց հետո գովազդը կմիանա։

Ինչո՞ւ է կարևոր վերոնշյալ կետերին հետևելը

Աշխատանքի ճիշտ կազմակերպման, հաշվետվողականության, յուրաքանչյուր հաճախորդի գործի վարումը պահանջում է գրավոր կապ հենց մեկ հիմնական ալիքով։ Դրա լավագույն հայտնի տարբերակն էլեկտրոնային փոստն է, որով հնարավոր է ուղարկել և ստանալ  ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և ունենալ կապի պատմությունը։

Բացի դրանից, ժամանկակից առցանց գովազդային շուկայում շատ են “կեղծ գովազդները”։ PRADIX-ում ստուգվում են գովազդատուի տվյալները, գովազդի իսկությունը, բովանդակությունը, որպեսզի պահպանվեն, թե՛ անվտանգության կանոնները և թե առաջարկները լինեն իրական։

Ամփոփում

Հայաստանում ռեթեյլի և օնլայն վաճառքների զարգացման պոտենցիալը սկսվել է արագ իրականացվել։ Շուկայի մասնակիցները օգտակար գործիքների փնտրտուքի մեջ են։

NEWS.am ու PRADIX ընկերությունները վստահ են, որ առաջարկվող տարբերակը լավ լուծում կլինի ձեռնարկատերերի համար, և կօգնի նրանց ավելի մեծ հաջողության հասնել։