Ֆրանսիայում սելավի պատճառով ճանապարհը փլուզվել է, փակվել է դեպի Իտալիա տանող ճանապարհը, հաղորդում է La Maurienne թերթը։

Անորոշ ժամանակով փակ են մի քանի ճանապարհներ, այդ թվում ՝ A43 մայրուղու մի մասը ՝ երթեւեկության երկու ուղղություններով (Սեն Միշել դե Մորիեն եւ Լե Ֆրենե)։

Ֆրեժյուսի ավտոճանապարհային թունելը փակ է նաեւ Ֆրանսիա-Իտալիա եւ Իտալիա-Ֆրանսիա ուղղություններով 3,5 տոննայից ավելի քաշ ունեցող բոլոր տրանսպորտային միջոցների երթեւեկության համար: