Չորեքշաբթի ուժի մեջ են մտել Ղազախստանի երթևեկության կառավարման մասին օրենսդրության փոփոխությունները, որոնք սահմանափակում են մայթերին էլեկտրական սկուտերների արագությունը մինչև 6 կմ/ժ։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նման օրենք է ստորագրել հունիսի 29-ին։
Փոփոխությունների համաձայն՝ ներդրվում է «էլեկտրական սկուտեր» հասկացությունը, որը ճանաչվում է որպես 25 կմ/ժ-ից ոչ ավելի նախագծային առավելագույն արագությամբ տրանսպորտային միջոց։ Փաստաթղթով սահմանվում են նաև սկուտերների տեղաշարժի վայրերը։
Միաժամանակ, էլեկտրական սկուտերներին թույլատրվում է շարժվել ճանապարհի աջ եզրով` օրենքով սահմանված պայմաններով: Մասնավորապես, սկուրեները վարելու համար անձի պետք է լինի առնվազն 18 տարեկան, ունենա ցանկացած կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունք, ամրացված սաղավարտ և մթության մեջ վարելիս՝ այլ տրանսպորտային միջոցների վարորդների համար տեսանելիություն ապահովող ռեֆլեկտիվ առարկա: Էլեկտրական սկուտերներին թույլատրվում է երթևեկել մայթով կամ հետիոտնի արահետով 6 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:
Բացի այդ, փոփոխությունները սահմանում են տրանսպորտային միջոցների պետական գրանցման վկայականների, վարորդական վկայականների և պետհամարանիշների արտադրության պետական մենաշնորհ։
Մինչ օրենսդրության փոփոխությունները էլեկտրական սկուտերների արագությունը չպետք է գերազանցեր 25 կմ/ժ-ը, իսկ մայթերով շարժման արագությունը առանձին սահմանված չէր:





























