Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատրաստվում է բնության պաշտպանության թեմայով նոր փաստաթուղթ թողարկել, հայտարարել է, որ դա անում է այն պատճառով, որ շրջակա միջավայրի դեմ սարսափելի համաշխարհային պատերազմ է ընթանում։
Պոնտիֆիկոսը բնությունն անվանել է«Արարչի սրբազան պարգեւ»։
«Անհրաժեշտ է կանգնել էկոլոգիական եւ կլիմայական անարդարությունների զոհերի կողքին եւ ձգտել վերջ դնել մեր ընդհանուր տան դեմ անիմաստ պատերազմին, սա սարսափելի համաշխարհային պատերազմ է»,-ասել է նա։





























