Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած «Իդալիա» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի ափերին։

Նշվում է, որ երրորդ կարգի չափազանց վտանգավոր «Իդալիա» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջանի ափերին։

Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանկտիսը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։

«Իդալիան» արդեն խափանել է Պինար դել Ռիո նահանգի մի քանի շրջանների էլեկտրամատակարարումը։