ԱՄՆ-ն առաջին անգամ աղքատացված ուրանով զինամթերք կուղարկի Ուկրաինա, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթը, որը հաստատվել է երկու ամերիկացի պաշտոնյաների կողմից:

Դրանք հակատանկային արկեր են, որոնք հաջորդ շաբաթ կներառվեն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթում։ Արկերը կարող են արձակվել ամերիկյան Abrams տանկերից, որոնք, ըստ այդ հարցին ծանոթ աղբյուրի, պետք է Ուկրաինա մատակարարվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ օգնության փաթեթի արժեքը կկազմի 240-375 մլն դոլար ՝ կախված նրանից, թե ինչ կմտնի դրա մեջ: