Քանի որ Տեխասում այս ամառ ռեկորդային շոգ է գրանցվել, իսկ աճող երաշտը հանգեցրել է ջրի մակարդակի նվազման, կամավորների խումբը ինչ-որ առումով հրաշալի բան է հայտնաբերել՝ հսկա դինոզավրերի հետքեր, որոնք ենթադրաբար ավելի քան 110 միլիոն տարեկան են, հաղորդում է CNN-ը:

Դինոզավրերի հովտի պետական արգելոցը, որը գտնվում է Դալլասից մոտ մեկուկես ժամ հարավ, լի է դինոզավրերի հետքերով, որ թողել են  սաուրոպոդներն ու թերոպոդները, որոնք բնակվել են այդ տարածքում մոտ 113 միլիոն տարի առաջ:

Հետազոտողները պարզել են, որ նոր հայտնաբերված  հետքերը, հավանաբար, պատկանում են երկու թերոպոդ տեսակի՝ ակրոկանթոզավրուսին, որը կշռում էր մինչև 7 տոննա, և զաուրոպոդին, որը նաև հայտնի է որպես պալուքսիզավրուս, որը կշռում էր մոտ 44 տոննա: