ԱՄՆ Քենթուքի նահանգի բնակիչը, որը վիճակախաղի տոմսով 500.000 դոլար է շահել, իր հաջողությունը նշել է՝ 100-ական դոլար բաժանելով խանութի մի քանի աշխատակիցների, որտեղից գնել է տոմսը, գրում է UPI-ն։
Դենիել Ռեֆիտն ասել է, որ սկզբում պատրաստվում էր գնել Fast Play-ի տոմս ավտոմատից, բայց վերջին պահին մտափոխվել է և զեղչով տոմս է գնել:
Ռեֆիտը հայտարարել է իր 500,000 դոլարի շահումը դեռ խանութում գտնվելու ժամանակ և որոշել իր հաջողությունը կիեսլ մոտակա խանութի մի քանի աշխատակիցների հետ:
Ռեֆիթն ասել է, որ շահումի մի մասը կուղղվի իր հաշիվների վճարմանը:





























