1943 թվականի հոկտեմբերին, երբ նացիստները սկսեցին օկուպացնել իրենց նախկին դաշնակցին, գերմանական զորքերը Իտալիայի հարավում կախաղան հանեցին վեց իտալացի խաղաղ բնակչի՝ որպես կոլեկտիվ պատիժ ուտելիք փնտրող գերմանացի զինվորին սպանելու համար, գրում է Reuters-ը։
Ութսուն տարի անց Ֆորնելիում մահապատժի ենթարկված տղամարդկանց որոշ հարազատներ վերջապես կստանան իտալական դատարանի կողմից նշանակված 12 միլիոն եվրո գումարը՝ որպես փոխհատուցում իրենց ընտանիքներին հասցված վնասի համար:
Սպանության պահին ապրած ընտանիքների բոլոր անդամները, բացառությամբ մեկի, այժմ մահացած են, սակայն իտալական օրենսդրության համաձայն՝ նրանց հասցված վնասները դեռևս կարող են փոխանցվել նրանց ժառանգներին:
Ճակատագրի հեգնանքով դա պետք է անի Իտալիան, այլ ոչ թե Գերմանիան, որը կվճարի այն բանից հետո, երբ պարտվեց Միջազգային դատարանի մարտում, թե, արդյո՞ք, Բեռլինը դեռ պատասխանատվություն է կրում Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործությունների և վայրագությունների հետ կապված վնասների համար:
Իտալիայի հրեական կազմակերպությունները կարծում են, որ Բեռլինը պետք է վճարի իրենց պատմական պատասխանատվության ճանաչման համար: Սակայն զոհերի հարազատները նաև վախենում են, որ Հռոմը ձգձգում է հայցերի հոսքի քննարկումը, որոնք կարող են անդրադառնալ պետական հաշիվների վրա։
Գերմանական կառավարության կողմից ֆինանսավորված և 2016 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 22,000 իտալացի է զոհ դարձել նացիստական ռազմական հանցագործություններին, այդ թվում՝ մինչև 8,000 հրեաներ, որոնք արտաքսվել են մահվան ճամբարներ: Եվս հազարավոր իտալացիներ ստիպված են եղել աշխատել որպես ստրկացված բանվորներ Գերմանիայում, ինչը նրանց փոխհատուցում ստանալու իրավունք է տալիս։





























